Յուրի Վարդանյանը հիվանդ է, աշխատանքի չի գնում. դեսպանատնից չեն հերքում. «ՀԺ»
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում:
Երեկ, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միեւնույն ժամանակ նաեւ չհերքեցին:
«Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ձեզ պատասխանեմ: Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գալիս, պարոն Վարդանյանը վաղը կգա»,- փոխանցեցին Վրաստանից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: