Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ. քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով դաստակի երակները

Հոկտեմբերի 3-ին, ժամը 03:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան 1-ին փողոցի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով դաստակի երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031