Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 185 տնտեսվարող, որից 135-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Առնվազն ինը մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում եւ Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում:
ՀՀ Նախագահը ժամանեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր։
Այսօր Շվեյցարիայում կայանալու է Հայաստանի և Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկու երկրների նախագահների միջև վերջին անգամ հանդիպում տեղի է ունեցել մոտ մեկուկես տարի առաջ՝ 2016 թվականի հունիսին, ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո բանակցային գործընթացն ըստ էության հայտնվել էր փակուղում։ Ի՞նչ է փոխվել հիմա, ի՞նչ նոր գործոններ են ի հայտ եկել բանակցային գործընթացում, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս և արտաքին քաղաքականությանն առնչվող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատմագավոր Կարեն Բեքարյանի հետ։
Երևանի մի շարք դպրոցներում դասերն ընդհատվել են։ Դպրոցների տնօրինությունն ու ուսուցիչները երեխաներին ուղարկել են տուն՝ նշելով, որ սպասվում է փոթորիկ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին Երևանի թիվ 71, 114, 106, 48 և այլ դրպոցներում սովորող երեխաների ծնողները։
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։
Անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայում ստեղծված իրադրության վերաբերյալ տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատասխանը չի բավարարել Մադրիդին:
Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
«Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպական Միությունը Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Շվեդիան կարող է որպես միջնորդ հանդես գալ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում, երբ Փենյանը դրանց պատրաստ լինի:
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայաստանցի տղամարդու են գնդակահարել:
Մոտակա երեք տարիների ընթացքում ծավալուն աշխատանքներ կիրականացվեն կառավարման գրեթե բոլոր օղակներում: Հետեւողական ու սկզբունքային աշխատանք կտարվի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերում նախատեսվող բարեփոխումներն ավարտին հասցնելու եւ դրանց գործունեությունը առավել արդյունավետ ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Տարերքի հիմնական հավածն ընդունել են Չժանցզյան, Մաոմին, Յանցզյան եւ Ցզյանմեն քաղաքները, որտեղ հորդառատ անձրեւների եւ սաստիկ քամու պատճառով դեռ նախօրյակին փակվել էին բոլոր տուրիստական օբյեկտները:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը գտնում է, որ Wikileaks կայքն իր գործունեությունը համակարգել է Ռուսաստանի կառավարության հետ՝ ընտրություններին խանգարելու նպատակով:
Իռլանդիայում բոլոր ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 16-ին փակ կլինեն Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցող «Օֆելյա» փոթորկի պատճառով:
Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը պարտություն է կրել: MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Կոլորադո»-ի հետ և պարտվել է 0:1 հաշվով:
Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հոկտեմբերի 16-ին նշում է ծննդյան 55-ամյակը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը Կորեայի Հանրապետության ռազմանավերի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին ընդգրկուն վարժանքներ է սկսել Կորեական թերակղզու ափերի մոտ:
Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:
Իրաքցի զինվորականները քրդերի դեմ ծավալած գործողության արդյունքում հսկողություն են հաստատել Քիրկուկի արդյունաբերական շրջանի, գազավերամշակման գործարանի եւ նահանգի մի շարք այլ օբյեկտների նկատմամբ:
Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 15-ին, ժամը 15.35-ին, Արցախի Հանրապետությունում հայտնաբերել և բերման են ենթարկել 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին։