
«Օֆելյա» փոթորկի պատճառով Իռլանդիայում փակել են բոլոր ուսումնական հաստատությունները

Իռլանդիայում բոլոր ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 16-ին փակ կլինեն Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցող «Օֆելյա» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի կրթության նախարարությունը:
«Վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով կրթության նախարարությունը տեղեկացնում է բոլոր դպրոցներին, քոլեջներին եւ մյուս ուսումնական հաստատություններին, որ դրանք փակ կլինեն հոկտեմբերի 16-ին»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ նշվել է, որ վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն է հայտարարված Իռլանդիայի արեւմտյան մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: