Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Ես այն կարծիքին եմ, որ երբ ինչ-որ երկրներ համագործակցում են, դրա համար կան ինստիտուտներ, ղեկավարներ, որոնք շատ խորը և լուրջ գնահատում են իրավիճակը: Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանումն է և հակամարտության վերջնական կարգավորումը»,- ասաց Սիդորովը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ, սակայն, հաշվի առնելով դրանց էկոլոգիապես մաքուր լինելը, պետք է խթանել ներմուծումը:
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական:
«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ»:
Առնվազն 40 մարդ է զոհվել, եւս 22-ն անհայտ կորած են համարվում այն վարարումների հետեւանքով, որոնք Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական մասի մի քանի նահանգներում առաջացել են անցած շաբաթվա վերջից չդադարող տեղատարափների հետեւանքով:
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար:
The Wall Street Journal թերթը, հղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտոնյաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը:
Վրաստանում մահացել է դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Արտիստուհուն մեռած են գտել Թբիլիսիի իր բնակարանում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը խմբի արտահերթ նիստում հրաժարական է տվել:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասեկոսեներ է համարել հաղորդումներն այն մասին, որ իրեն ներառում են նրանց ցուցակում, ովքեր կարող են գլխավորել նախարարների կաբինետը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին, Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող այգիների տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Աշոտ Հ.-ն։
Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության հետագա խորացումն ընկալում են որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ առայժմ չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ։
Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը:
Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:
Երեւանում, հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում 30-ամյա Լեւոն Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
«Կարելի է մինչեւ ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ … Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։
Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետությանը» հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը:
5 կիլոգրամ 400 գրամ:Հազվադեպ այս քաշով փոքրիկ Արամը Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 10-ին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը եւ նրա հրթիռամիջուկային ծրագիրն ի նկատի ուներ, երբ անցած շաբաթ արտաբերեց «անդորր՝ փոթորկից առաջ» հանելուկային արտահայտությունը:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին.
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանագապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մի շարք պահանջներ է ներկայացրել։ Նա հայտարարել է, որ Պորոշենկոն ստիպված պետք է կատարի չորս պահանջը կամ հրաժարական տա:
Իտալացի արվեստագետ և գրող Վիտորիո Սգարբին հայտարարել է, որ ընտրություններում իր «Վերածնունդ» քաղաքական կուսակցության հաղթանակի դեպքում Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա երկրի սպորտի նոր նախարարը:
Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, եւ Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ն Արագածոտնում «նեղն է գցում» գյուղապետերին: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը գյուղապետերին ստիպում է, որ ձայներն իրենց թեկնածուին տան: