Բաժիններ՝

«Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Երեւանում, հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում 30-ամյա Լեւոն Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս