Բաժիններ՝

Լուիշ Ֆիգուն դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական:

Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Ֆիգուն կհամագործակցի ՈՒԵՖԱ-ի հետ` լինելով ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խորհրդականը: «Ֆիգուն այն օրինակն է, թե ինչպես պետք է պահի ֆուտբոլիստն իրեն խաղադաշտում և դրանից դուրս»,-ասել է Չեֆերինը:

Լուիշ Ֆիգուն 1991-2006 թվականներին հանդես է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմում (127 խաղ, 32 գոլ): Նա խաղացել է նաև «Սպորտինգ»-ում, «Բարսելոնա»-ում, «Ռեալ»-ում և «Ինտեր»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031