Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վալիացի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է լքել «Ռեալը», եթե նրա համար համապատասխան գին առաջարկեն:
Այս վիտամինի անբավար քանակը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ։ Կերակրող մայրերը ևս պետք է ուշադիր լինեն՝ երեխայի աճի դանդաղումը և անեմիայի զարգացումը կանխարգելելու համար։
Գյուղացիները բողոքում են բերքի իրացումից: Անտառի գեղեցկուհին, կարմաթուշ խնձորը ծառին են մնացել:
«Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո հայկական և ռուսական կողմերը խոսել են այն մասին, որ ՀՀ-ն կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ շուկայի միջև, սրանով իրանական կողմը միանշանակորեն հետաքրքրված է, բայց սա կարծես այն շրջանակն է, որից ՀՀ-ն Իրանի հետ դուրս չի կարող գալ, սրանք վերահսկելի հարաբերություններ են: Քանի դեռ իրավիճակն այսպիսին է, գլոբալ ծրագրերը հայ-իրանական հարաբերություններում տեղ չեն գտնի»:
Ռոբբենի հրաժեշտը միևնույն ժամանակ և՛ մռայլ էր և՛ շատ գեղեցիկ: Հոլանդիան երկրորդ անգամ անընդմեջ դուրս չեկավ մեծ մրցաշարի եզրափակիչ: Արիենն արեց ամեն ինչ, ինչ հնարավոր էր, իսկ վերջին խաղում հեղինակեց 2 գնդակ: Նրանք հաղթեցին 2:0 հաշվով, բայց եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր նվազագույնը խփել 7 գնդակ:
Անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակին, Կ. Գաբրիելյանը նշեց, որ դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվում, որի շրջանակներում իրենք բազմաթիվ հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ.
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 5-11-ը գրանցված երկրաշարժերից 12-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Այս տարի սպանության 4 դեպք ունենք արձանագրված, որից 2-ը բացահայտված են, 2-ը՝ ոչ: Երկու դեպքերից մեկը վերաբերում է անհայտ կորած անձին, ով տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետի ընթացքում տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ: Երկրորդ դեպքը վերաբերում է մայիս ամսին արձանագրված Արթուր Հարությունյանի սպանությանը: Ես անձամբ ուսումնասիրել եմ այդ գործը, կատարվել են բազմածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հուսով եմ, որ բացահայտվելու է»,- հայտարարեց Կ. Գաբրիելյանը:
Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 3-ամյա երկրպագուն ասում էր բոլոր ֆուտբոլիստների անունները, ինչպես նաև երգում էր Զլատան Իբրահիմովիչի հայտնի երգը: Փոքրիկ աղջնակն ասում էր անգամ այնքան բարդ անուններ, ինչպիսին է, օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:
«ԱՄՆ-ը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնենք։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն»,- հավելեց նա։
«Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, միգուցե դրանք փոքր քայլեր են, բայց մեր գնահատմամբ՝ դրանք ճիշտ ուղղությամբ քայլեր են»:
Հենրիխ Մխիթարյանի խաղն այս տարի Պրեմիեր լիգայում հակասական տպավորություն է թողնում: Մխիթարյանը գրանցում է հրաշալի ցուցանիշներ, սակայն վերջին խաղերում չի խաղում իրեն բնորոշ ֆուտբոլ:
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ընտրանին:
«25 տարի առաջ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները՝ Հայաստանի ժողովրդի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակով՝ ինքնիշխան և անկախ պետություն ստեղծելու նրա ճանապարհին»,- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
ԶԼՄ-ներում հաղորդվել էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և «Բարսելոնան»:
«Դեռևս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում և առաջին պաշտոնյան էի, ով հետևում էր հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով»,- լրագրողների հետ զրույցում, ամփոփելով Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակը, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հոկտեմբերի 12-ին հավաստել է, որ Բաղդադը ուժի չի դիմի քրդական ինքնավարության շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել է անկախության հանրաքվե:
Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են մասնակցել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ Բարսելոնայում անցկացված հանրահավաքին:
Սերժ Թանկյանը նախորդ տարի ևս «Օրրան»-ին նվիրաբերել էր իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի որբ երեխաների դպրոցի տեսախցիկը գրանցել է այն հուզիչ պահը, երբ սաներից մեկը իմանում է, որ իրեն տանելու են եկել նոր ծնողները:
Կառավարության որոշումներով «Էյ Բի Էնջինիրինգ» և «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ներին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:
Նա չի բացառում նաև, որ նման հայտարարություն է հնչում ապագա հանդիպումը տապալելու նպատակով, քանի որ այս ուղղությամբ որևէ առաջընթաց Ադրբեջանի նախագահի ծրագրերում չէ: Ըստ նրա, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, կարողացավ ճիշտ հասկանալ այդ հայտարարության նպատակները՝ համապատասխան հայտարարություն տարածելով:
ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ:
«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերի փաթեթը:
«Շատ անհրաժեշտ է քրեակատարողական համակարգում փոփոխություններ կատարելը, ու կարևորում եմ, որ նախարարությունն է ընդունում խնդիրների առկայությունը, որի համար առաջարկվել է այս ռազմավարությունը»,- այսօր «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ թիվ 53 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Սերժիկ Միրզոյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որի ճիրանները պոկել-հանել են եւ ցանկանում են հնազանդեցնե։