«Եթե Ադրբեջանը տրամադրված է զենք ձեռք բերել, նա այն այսպես թե այնպես կգտնի». Սիդորովը` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

«Եթե Ադրբեջանը տրամադրված է զենք ձեռք բերել, նա այն այսպես թե այնպես կգտնի». Սիդորովը` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն: Երևանում այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սիդորովն ընդգծեց, որ Ադրբեջանը իր համար զենքի այլ մատակարար կգտներ, եթե նրան զենք չվաճառեր ՀԱՊԿ անդամ երկիրը:

«Ես այն կարծիքին եմ, որ երբ ինչ-որ երկրներ համագործակցում են, դրա համար կան ինստիտուտներ, ղեկավարներ, որոնք շատ խորը և լուրջ գնահատում են իրավիճակը: Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանումն է և հակամարտության վերջնական կարգավորումը: Եթե Ադրբեջանը տրամադրված է զենք ձեռք բերել, նա այն այսպես թե այնպես կգտնի»,- ասաց Սիդորովը:

Նա հույս հայտնեց, որ տարբեր կառույցների գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության: «Չնայած այն հանգամանքին, որ ես ուսադիրներ եմ կրում` համոզված եմ, որ այդ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց ՀԱՊԿ միացյալ շտաբի հրամանատարը:

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։