
Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ, սակայն, հաշվի առնելով դրանց էկոլոգիապես մաքուր լինելը, պետք է խթանել ներմուծումը:
Նա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ. «Աշխատանքները պետք է տարվեն՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները»: