Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եւ երկրորդ եռամսյակային տվյալները հուսադրող չեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։
«Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին:
Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երեւանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ չորանոցների մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, պարզվում է, բավական մեծ թվերի հասնող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան»։
Հարավային Կորեայում բացվել է Ասիայի ամենաերկար ճոպանուղին: Տեսանյութում երեւում է՝ ինչ տեսք ունի տուրիստական երթուղին, տեղեկացնում է Sputnik-ը:
«Աստղային պատերազմների» «Վերջին ջեդայները» ութերորդ էպիզոդի նոր թրեյլերը հրապարակվել է YuoTube-ում կինոսագայի պաշտոնական ալիքում։
Դերասանուհի Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան դեմքը:
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով:
Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը:
Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին:
Ձմռանը յուրաքանչյուր մարդ մտածում է՝ ինչպես ամրացնի իր իմունիտետը:
Կես թեյի գդալ ձվի կճեպը մինչև 900 մգ կալցիում է պարունակում, 24 մգ մագնեզիում, 8.4 մգ ֆոսֆոր, 8 մգ կալիում և 9 մգ նատրիում։ Դրա սննդային արժեքն ու բաղադրությունն այն հրաշալի միջոց են դարձնում ատամներն ամրացնելու համար։
Ընտրեք փերիին, որը ձեզ ամենից շատն է դուր գալիս, և բացահայտեք բնավորությունը։
Մազաթափությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, սկսած գենետիկ գործոններից՝ մինչև սթրեսի հետ կապված խնդիրներ։ Խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար հարկավոր է հասկանալ պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկել։
«Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական և վարչապետական այցերի ընթացքում: Կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո: Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը»: