«Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել». Առաքել Մովսիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:

– Պարոն Մովսիսյան ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:

– Էդ ի՞նչ օրենք ա, տեղյակ չեմ:

– Դե, որ ամուսինը կնոջը, երեխային չծեծի, ծեծը կանխարգելվի, նման խորհուրդ ստեղծվի եւ այլն:

– Էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

– Դեմ եք, այսինքն` ծեծին:

– Ես տենց բան չասեցի, ես ասում եմ՝ էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:

– Իսկ կնո՞ջը:

– Կնոջը, իհարկե, Աստված չանի, մի դեպքում՝ եթե դավաճանել ա:  Կարելի ա գնդակահարել, թե չէ՝ ծեծել չի կարելի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031