
«Մանչեսթեր Յունայթեդը» թանկարժեք նվերներ է արել իրենց հայտնի 3-ամյա երկրպագուին

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 3-ամյա երկրպագուն ասում էր բոլոր ֆուտբոլիստների անունները, ինչպես նաև երգում էր Զլատան Իբրահիմովիչի հայտնի երգը: Փոքրիկ աղջնակն ասում էր անգամ այնքան բարդ անուններ, ինչպիսին է, օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը:
Տեսանյութն անտարբեր չի թողել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին; Նրանք նվիրել են փոքրիկին ակումբի պաշտոնական շապիկը և 6 խաղի տոմս՝ VIP գոտում:
https://www.youtube.com/watch?v=x5NGNm_zCqE
Սիրարփի Աղաբաբյան