
Մարսիալը չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը չի պլանավորում հեռանալ իր թիմից: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը գոհ է իր վիճակից, նույնիսկ չնայած այն բանին, որ չունի մշտական խաղային պրակտիկա:
Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը մանկունյանցիների կազմում անցկացրել է 9 խաղ, որոնցում խփել է 5 գոլ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում: Ընդ որում, ԱՊԼ-ի խաղերում նա ընդամենը 1 անգամ է դաշտ դուրս եկել հիմնական կազմում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվել էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և «Բարսելոնան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը