
Զիդանը Պերեսին տվել է 3 ֆուտբոլիստների անուններ, որոնք պետք են «Ռեալին»

Ֆրանսիացին պլանավորում է ուժեղացնել մադրիդյան թիմը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զրուցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ թիմի ուժեղացման մասին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆրանսիացի մասնագետը տվել է 3 ֆուտբոլիստների անուններ, որոնք պետք են իրեն:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Զիդանին պետք են Դավիդ Ալաբան («Բավարիա»), Դելե Ալին («Տոտենհեմ») և Պաուլո Դիբալան («Յուվենթուս»):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վալիացի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է լքել «Ռեալը», եթե նրա համար համապատասխան գին առաջարկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը