
«Բյուրեղյա մարդը դիմացավ այնքան, որքան հնարավոր էր». Ռոբբենը հեռացավ հավաքականից

Մեր ժամանակների լավագույն հոլանդացի ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան հավաքականում:
Ռոբբենի հրաժեշտը միևնույն ժամանակ և՛ մռայլ էր և՛ շատ գեղեցիկ: Հոլանդիան երկրորդ անգամ անընդմեջ դուրս չեկավ մեծ մրցաշարի եզրափակիչ: Արիենն արեց ամեն ինչ, ինչ հնարավոր էր, իսկ վերջին խաղում հեղինակեց 2 գնդակ: Նրանք հաղթեցին 2:0 հաշվով, բայց եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր նվազագույնը խփել 7 գնդակ:
«Ես ուզում էի ևս մեկ անգամ անել ամեն ինչ, ինչ կարող էի»,- խաղից հետո ասաց Ռոբենը:
«14 տարի հավաքականում խաղալը հրաշալի է, հիասքանչ ժամանակներ: Ես երբեք չեմ մոռանա Աշխարհի 2010 և 2014 թվականների առաջնությունները: Դա իմ կարիերայի լավագույն ժամանակներն էին, ամենաթանկ հիշողությունները: Այդ մրցաշարերում ես ունեի իսկական թիմ:
Բյուրեղյա մարդը դիմացավ այնքան, որքան հնարավոր էր: Ես մտածում էի հավաքականից հեռանալու մասին որոշ ժամանակ առաջ, բայց միևնույն ժամանակ՝ մնացի:
Ես 33 տարեկան եմ: Ես խաղում են թոփ-ակումբում և ուզում եմ կենտրոնանալ հենց դրա վրա: Հիմա ճիշտ ժամանակն է էստաֆետան մյուսներին հանձնելու համար»,- հրաժեշտի խոսքում նշում է Ռոբենը:
Սիրարփի Աղաբաբյան