
«Միկիի նմանները կարող են խնդիր ստեղծել ցանկացած ֆուտբոլիստի համար». Նայջլ Վինթերբուրն

Հենրիխ Մխիթարյանի խաղն այս տարի Պրեմիեր լիգայում հակասական տպավորություն է թողնում: Մխիթարյանը գրանցում է հրաշալի ցուցանիշներ, սակայն վերջին խաղերում չի խաղում իրեն բնորոշ ֆուտբոլ:
Մխիթարյանի խաղին է անդրադարձել ֆուտբոլային փորձագետ Նայջլ Վինթերբուրնը, ով նախկինում պաշտպանում էր Լոնդոնի «Արսենալի» գույները:
Ըստ Վինթերբուրնի՝ Մխիթարյանի եզակի ֆուտբոլիստ է: Այս մրցաշրջանում փոփոխվել է նրա դիրքը: Ըստ փորձագետի՝ Մխիթարյանն այս դիրքում ավելի ազատ է գործում: Նա կարողանում է տեղափոխվել աջ՝ դեպի Մատայի դիրքը՝ տեղափոխելով Մատային կենտրոն:
«Միկին հիմա ենթահարձակվող է, և սա լավագույն դիրքն է նրա համար: Նա շատ լավ տեմպ ունի, և իր որակներով կարող է շրջանցել ցանկացած մրցակցի, թողնել պաշտպաններին հետևում:
Միկիի նմանները կարող են խնդիր ստեղծել ցանկացած ֆուտբոլիստի համար»,- նշել է Վինթերբուրնը:
Սիրարփի Աղաբաբյան