«Լևոն Մկրտչյանի հրաժարականի հիմքեր չկան». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անհիմն է համարում ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» քայլն արդարացնելու պատճառով կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի պաշտոնանկության գործընթացը, որը նախաձեռնել է Անահիտ Բախշյանը:

«Հրաժարականի պահանջ դնելը բոլորի իրավունքն է, բայց դրա համար ես հիմքեր չեմ տեսնում: Երկու բան է իրար հետ խառնվել, նախ` նրան չեն պարգևատրել նրա համար, որ ավտովթարի է ենթարկվել, այլ պարգևատրել են իր կրթական մակարդակը գնահատելով և այդ ուղղությամբ ձեռքբերումները գնահատելով»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ քրեական գործը պետք է խստությամբ շարունակվի և նա պատասխան տա:

Ռուստամյանը չհամաձայնեց, որ այդ պարգևատրումը մեսիջ է, որ պաշտոնյաների երեխաները չեն պատժվում:

Տեսանյութեր

Լրահոս