«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Թեհրանը ներկայացրել է 2 հազար կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրիռներ, որոնք կարող են կրել մի քանի մարտագլխիկ:
«Այնուամենայնիվ, քննության անկախությունը պետք է ավելի կարևորվի, և քննիչի արգելքի դեպքում կարելի է թույլ տալ միայն մարդու իրավունքների պաշտպանին կամ խոստովանություն ընդունող քահանային»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:
Չեզոք Ավստրիան կարող է ժամանակակից միջազգային քաղաքականության մարտահրավերների շուրջ բանակցությունների անցկացման վայր դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:
Եթե Լապշինը դիմի, կոնկրետ մեր գանգատների համար նա կարող է մեծ լումա ունենալ, և մեր գանգատները կարող են օգնել իր գանգատներին, որովհետև հիմքում ընկած են Ադրբեջանի պետության հայատյաց քաղաքականությունը, ռասիզմը:
Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում սեպտեմբերի 15-ին գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած է եղել խոցող տարրերից եւ մեծ քանակությամբ պայթանյութից:
«Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները: Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու ու դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը»,- ասաց նա:
ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական հրավառության կազմակերպման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 11 մլն դրամ: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Հայաստանի կառավարությունը 6 հազար եվրոյին համարժեք դրամ կտրամադրի Արդարադատության նախարարությանը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված վճիռների փոխհատուցում: Երկու վճիռներից առաջինը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով է:
Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակը:
Թեհրանը մտադիր է ամրապնդել հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
Մեքսիկան պատուհասած հզոր երկրաշարժից հետո APL Ingenieros Consultores ինժեներային ասոցիացիան հայտարարել է Մեխիկոյում մոտավորապես 3 հազար շենքերի փլվելու վտանգի մասին։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության կդրվի Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության մանդատը երկարաձգելու հարցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, ՌԴ Մոսկվա քաղաքից Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել, այնտեղից էլ Շենգավիթի բաժին ներկայացել 1978 թ. ծնված Համլետ Թ.-ն։
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնա։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հրապարակել է շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:
Շիրակի օդանավակայանը Մոսկվա-Գյումրի չվերթի` Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդիում արտահերթ վայրէջք կատարած «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն ընդունել է:
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել:
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին:
«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչպիսի մոտեցումներ կան, նաև ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որ իրականացնում ենք և որ ծրագրում ենք, պոտենցիալ ներդրողներին ներկայացնենք»:
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:
Նա նշեց, որ օգոստոս- օգոստոս և հունվար-օգոստոս- հունվար-օգոստոս ամիսների թվերի համեմատության մեջ բոլոր ոլորտներում աճ կա, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից և, եթե շինարարությունում մեծ խնդիրներ չեն տեսնում, ապա գյուղատնտեսությունում պետք է թվերը հասկանալ:
Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին: