Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել: Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Ծանոթացա Ժիրոյի կոչին: Հարցը շատ հստակ է, եթե էս ամուլ վիճակից դուրս գալու այլ առաջարկ չկա, ուրեմն Ժիրոյի մատնանշած ցուցակի մարդիկ իրար հետ առնվազն պետք է հանդիպեն ու քննարկեն օրակարգը։ Քանի որ իմ անունն էլ է նշված ցուցակում, ասեմ. ես պատրաստ եմ անգամ ցուցակից դուրս մնալու, բայց կարևորը՝ կայանա մեծ համախմբում։ Ներկա պահին ընդունում եմ կոչը և պատրաստ եմ հանդիպման»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Երևանում անցկացվում է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:
Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի:
Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։
Ամերիկայի օլիմպիական թիմը չի պատրաստվում հրաժարվել 2018 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցությունից:
«Ես այդ տեղեկությունն իմացա Մոսկվայի իմ բարեկամից, որ նախկին Լազարյան եղբայրների անվան ճեմարանն օպտիմալացվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:
«Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է, վաղվանից սկսած մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը 1 րոպեյով»:
«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:
«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքա՞ր եք տանում, մի ամիս է՝ Ձեզ կտցահարում եմ, ասում եմ՝ Արմավիրի մարզպետը Ձեր կառավարության որոշումների վրա խաչ քաշած ունի, ինչի՞ չեք մի հատ արձագանքում, և ինչքա՞ն կարելի է, հիմա Դուք կոռուպցիային կո՞ղմ եք, թե՞ դեմ, ասեք՝ հասկանանք»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերություններում ամուր դիրքորոշում կառուցել՝ հիմնվելով անվտանգության ընդհանուր սկզբունքների և ամերիկյան ազգային շահերի պաշտպանության վրա:
ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ:
«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Կաշառք պահանջելու և ստանալու նոր դեպք է տեղի ունեցել՝ այս անգամ Մետրոպոլիտենի պաշտոնյայի կողմից:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին:
«Ինձ համար անակնկալ էր դա, ասեմ, որ անգամ Ժիրայր Սէֆիլյանի հետ անձնապես ծանոթ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը` խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մասնակցել է ԶԼՄ-ների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:
Բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
«ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Իրանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ է անցկացրել, որի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 2 հազար կիլոմետրը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է:
Իրաքի Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը