Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատությունը հաջող է անցել:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը:
2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում 2620 օտարերկրացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Առաջին հնգյակում տեղ են գտել՝ Ռուսաստանը՝ 1531, Հայաստանը՝ 231, ԱՄՆ-ն 176, Ուկրաինան 139, Հունաստանը՝ 77 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել:
Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան հանրապետության լիակատար ոչնչացման հնարավորության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության:
Իրանը պատրաստ է խոսել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պայմաններում փոփոխություններ մտցնելու մասին, եթե վերանայվեն այն բոլոր զիջումները, որոնք Իսլամական Հանրապետությունն արել է՝ կնքելով գործարքը, այդ թվում՝ Թեհրանին բարձրհարստացված ուրան արտադրելու իրավունքի տրամադրման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները:
Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է և, բնականաբար, գտնում են, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ՝ որովհետև Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որևէ մեկի հետ չի խոսում:
Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանն արտագաղթել է Հայաստանից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:
Սիրիային նվիրված նախարարական հանդիպման մասնակիցները, որը սեպտեմբերի 18-ին կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, հինգ կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ընդունել, որոնք, նրանց կարծիքով, պետք է հստակեցնեն սիրիական կարգավորմանն ուղղված հետագա ջանքերը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում։
Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով:
«Ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է։ Հարցը սպառված է»
Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ և արդեն նշում է իր «դաբրոն»։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարունակում են մութ ամպեր կուտակվել:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Արցախում էլ ընդունված չէ։ Ավելին, «Սասնա ծռերին» խաբելուց հետո նրան քամահրանքով են վերաբերվում։
Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը:
Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաեւ նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետեւաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսին գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են: