«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում». Կարեն Կարապետյան

Հաջորդ տարի Հայաստանում կկազմակերպվի միջազգային տնտեսական համաժողով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական ներուժի, աճի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դա պետք է միջազգային տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին հասանելի դարձնել:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում համաժողովի կազմակերպման նպատակով ներկայացնել հանձնաժողովի կազմ` փոխվարչապետի գլխավորությամբ:

«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչպիսի մոտեցումներ կան, նաև ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որ իրականացնում ենք և որ ծրագրում ենք, պոտենցիալ ներդրողներին ներկայացնենք»,- ասաց Կ.Կարապետյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930