Բաժիններ՝

Նեչիրվան Բարզանին կոչ է արել Թուրքիային Իրաքյան Քրդստանի հանրաքվեն սպառնալիք չհամարել

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին խոսել է Թուրքիայի կողմից Հաբուրի սահմանային անցակետը փակելու հնարավորության մասին՝ հայտնելով, որ դա կվնասի երկու կողմի ժողովրդին: Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

Անդրադառնալով Էրդողանի՝ Հյուսիսային Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղի փականը փակելու մասին հայտարարությանը՝ Բարզանին ասել է. «Նավթամուղի փականը Թուրքիայի ձեռքում է, սակայն մենք այդ երկրի հետ ստորագրված համաձայնագիր ունենք»: Վարչապետն ընդգծել է, որ հանրաքվեն պետք չէ դիտարկել որպես Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք:

«Մենք չենք ցանկանում դեպի պատերազմ տանող անկախություն: Ցանկանում ենք երկխոսության միջոցով լուծել հարցերը Բաղդադի հետ: Թուրքիան արտաքին աշխարհ տանող մեր դուռն է: Մենք տարածաշրջանում կայունության գործոն ենք լինելու»,- ասել է Նեչիրվան Բարզանին:

Անդրադառնալով Հաբուրում Թուրքիայի և Իրաքի կողմից իրականացվող համատեղ զորավարժություններին՝ նա նշել է. «Չեմ հավատում, որ այդ զորավարժությունները մեր սահմաններից ներս կանցնեն: Սակայն եթե նման բան լինի, մեր պատասխանն էլ համարժեք կլինի: Այդուհանդերձ, նման բան չեմ կարծում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս