
«Մարիա» փոթորիկը վնասել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը. գիտնականներ

Պուերտո Ռիկո կղզում մոլեգնած «Մարիա» փոթորիկը շարքից չի հանել, բայց վնասել է «Արեսիբո» աստղադիտակի 305-մետրանոց ռադիոափսեն, ինչն սպառնալիքի տակ է դրել դրա գոյությունը եւ հետագա աշխատանքը: Այդ մասին հայտնել է Science հանդեսի նորությունների ծառայությունը:
«Աստղադիտակը դիմացել է աղետին, սակայն այն ոչ մեծ վասվածքները, որոնք թողել է «Մարիան», կարող են մի քանի ամսով շարքից հանել այն: Եթե այդ խնդիրները լուրջ լինեն, ապա այդ ժամանակ ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամը կստանա հերթական փաստարկը հօգուտ աստղադիտարանի փակման»,- հայտարարել է աստղագետ Ջոն Մեթյուսը Սթեյթ Քոլեջի (ԱՄՆ) Փենսիլվանիայի համալսարանից, որի խոսքը մեջբերում է հանդեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: