Բաժիններ՝

12-րդ «ArteLaguna» միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ 2017-ի հայտերն ընդունվում են

Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը, սկսվել է 12-րդ «ArteLaguna» արվեստի միջազգային մրցանակի հայտերի ընդունումը

«ArteLaguna» մրցանակը միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ է, որը նպատակ ունի զարգացնել ժամանակակից արվեստը: Մրցույթը համաշխարհային արվեստի ոլորտում առանձնանում է իր համագործակցությունների և արտիստներին ընձեռած հնարավորությունների աճող թվով: Այն ճանաչված է աշխարհում որպես արտիստների կարիերայի ծաղկման իրական հարթակ:

Մրցութային 9 կատեգորիաները հետևյալն են՝ գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, ֆիլմարվեստ և թատրոն, վիրտուալ արվեստ և թվային գրաֆիկա, երկրարվեստ և այս տարի առաջին անգամ՝ քաղաքային արվեստ:

Մրցույթը բաց է բոլոր արտիստների համար

Կարդացեք նաև

Միջազգային ժյուրին կընտրի 115 արտիստների հետևյալ մրցանակների համար՝

  • 2018թ. մարտին ցուցադրություն Վիեննայում
  • յուրաքանչյուրին 7000 եվրո 5 գումարային մրցանակ
  • միջազգային արվեստի պատկերասրահներում 3 անհատական ցուցադրություն
  • ընկերությունների հետ համագործակցության 3 հնարավորություն
  • տարբեր երկրներում կեցության 11 հնարավորություն
  • 3 միջազգային փառատոն
  • 1 «Կայունություն և արվեստ» մրցանակ
  • օֆիցիալ կատալոգի տպագրություն

ԻՆՉ ԿՇԱՀԻ ԱՐՏԻՍՏԸ

Գումարային մրցանակներ

  • € 7.000,00 Գեղանկարչություն
  • € 7.000,00 քանդակագործություն, ինստալյացիա և վիրտուալ ավեստ
  • € 7.000,00 լուսանկարչական արվեստ և թվային գրաֆիկա
  • € 7.000,00 ֆիլմարվեստ և բեմարվեստ
  • € 7.000,00 երկրարվեստ և քաղաքային արվեստ

Ցուցահանդեսներ միջազգային պատկերասրահներում

Արվեստի միջազգային պատկերասրահներում 3 արտիստների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, որը ներառում է 500 եվրո դրամաշնորդ և թվային կատալոգ:

  • Galerie Isabelle Lesmeister, Ռեգենսբուրգ, Գերմանիա
  • Galeria Fernando Santos, Պորտու, Պորտուգալիա
  • Chelouche Gallery for Contemporary Art, Թել Ավիվ, Իսրայել

«Կայունություն և արվեստ» հատուկ մրցանակ

Մեկ ստեղծագործ նախագծի ընտրություն՝ ներառյալ դիզայն, լուսանկարչություն, ֆիլմարվեստ,  բեմարվեստ և այլն։ Նախագիծը պետք է  նպաստի թղթի և ցելյուլոզի փաթեթավորման զարգացմանը՝ որպես RRR (Reuse, Recycle, Reduce – վերաօգտագործում, վերամշակում, նվազեցում) ռազմավարության մի մաս։ Հաղթող նախագծին կշնորհվի 3000 եվրո գումարային մրցանակ։

Կեցության հնարավորություններ տարբեր երկրներում

Իտալիայում կամ արտասահմանում արվեստի ոլորտի կեցության մրցանակի այս ծրագիրը նպատակ ունի արտիստներին տրամադրել տարածք և ժամանակ՝ փորձարկելու նոր մշակույթ, ստեղծելու նոր աշխատանքներ և մասնակցելու նոր բազմադիսցիպլինար միջավայրի գործընթացների:

  • San Francisco Art Residency, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
  • The Art Department – Casa dell’Arte International Artists’ Residency, Բոդրում, Թուրքիա
  • GLO’ART, Լանակեն, Բելգիա
  • Espronceda, Բարսելոնա, Իսպանիա
  • Basu Foundation for the Arts, Կալկաթա, Հնդկաստան
  • Artistic Foundry Salvadori Arte, Պիստոյա, Իտալիա
  • Farm Cultural Park, Ֆարավա, Իտալիա
  • Arte Sella, Տրենտինո, Իտալիա
  • The Swatch Art Peace Hotel, Շանհայ, Չինաստան
  • Maradiva Cultural Residency, Flic-en-Flac, Մավրիկիոս
  • Murano Glass Art Residency, Մուրանո Վենետիկ, Իտալիա

Մանրամասների համար այցելեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս