Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց քրդերի կողմից վերահսկվող Քրիքուկ զորք ուղարկելուն. Sky News Arabia
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել Քրիքուկի նահանգ իրաքյան զորքեր ուղարկելուն, որը գտնվում էքրդական զինված կազմավորման՝ «փեշմերգայի» հսկողության ներքո: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նշվում է, որ համապատասխան մանդատը տրվել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար վարչապետ Հեյդար ալ Աբադիին: Ավելի վաղ Իրաքի վարչապետը, ելույթ ունենալով խորհրդարանում, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից պահանջել է «փեշմերգայի» մարտիկներին դուրս բերել գրավյալ տարածքներից:
«Հիմնվելով խորհրդարանի որոշման վրա՝ պահանջում եմ վերադարձնել բոլոր այն տարածաշրջանները, որոնք գրավվել են քրդական ուժերի կողմից»,-նրա խոսքը մեջբերել է հեռուստաալիքը: Ընդսմին Իրաքի վարչապետն ընդգծել է, որ համերկրային կառավարությունը մտադիր է «Սահմանադրության ուժով» իշխանությունը վերականգնել քրդական ինքնավարության բոլոր շրջաններում:
Իրաքի հյուսիսային նավթային մայրաքաղաքի՝ Քրիքուկի բնակիչները, որը պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդաստանի կազմի մեջ, բայց փաստացի վերահսկվում է «փեշմերգայի» կողմից, մասնակցել են քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: