Բաժիններ՝

«Նյուքասլը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Բենիտեսի հետ

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը մոտ ժամանակները կարող է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Ինչպես հաղորդում է The Times-ը, «Նյուքասլի» ղեկավարությունը մոտ ժամանակները կաշխատի պայմանավորվել Ռաֆա Բենիտեսի հետ նոր պայմանագրի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ ակումբի սեփականատեր Մայքլ Էշլին իսպանացի մասնագետին հրավիրել է ճաշի, որի ընթացքում նրանք քննարկել են պայմանագրի հնարավոր երկարաձգումը:

Հաղորդվում է, որ Բենիտեսը դեմ չի լինի երկարաձգել գործող պայմանագիրը, եթե ակումբը բարենպաստ պայմաններ ստեղծի աշխատանքի համար և տրամադրի անհրաժեշտ միջոցներ տրանսֆերային շուկայում աշխատելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենիտեսը կարող է փոխարինել Սլավեն Բիլիչին «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս