Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Նաիրիի բժշկական կենտրոնում բնակիչների դիմելիությունը կտրուկ նվազել է: Բժշկական կենտրոնը սպասարկում է Եղվարդի, Նոր Հաճնի քաղաքային եւ 16 գյուղական համայնքների:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
Ամռանը «Բարսելոնան» կատարեց Կոուտինիոյին ձեռք բերելու մի քանի փորձ: Մամուլում խոսվում էր 160 մլն և նույնիսկ 200 մլն եվրոյի մասին, սակայն «Լիվերպուլը» մերժեց բոլոր առաջարկները:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում իրականացվում է արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից:
Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:
«Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը»:
«Որքան ես գիտեմ, Ադրբեջանը երբեք նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ծանր հանցագործություն կատարած հետախուզվողը հայտնաբերվեց և տարիներ անց Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել:
«ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 36-ամյա Մայքլ Կարիկին փոխարինող են փնտրում, ում համար այս մրցաշրջանը կարող է դառնալ վերջինը:
«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի… Երբեք չէի մտածի, որ մի օր էլ իմ անձնական գործով բողոք կներկայացվի Եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբանը վիճարկում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։
«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղամասում սեպտեմբերի 7-ին սկսվել է խաղողի մթերումը: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքների ուղղությամբ պարբերաբար անցկացվող հրթիռային արձակումները սպառնալիք են ոչ միայն Ճապոնիայի անվտանգությանը, այլեւ միլիարդների վնասներ են հասցնում ազգային հեռուստատեսային ալիքներին:
«ՏՏ հաջողությունները պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում: Սա միակ ճյուղն է, որ Հայաստանում վերջին տարիներին 25-30 տոկոս աճ է ապահովում, և ՀՆԱ-ի մեջ տնտեսական կշիռը կազմում է չորս տոկոս: Այդպիսի ցուցանիշներ են արձանագրվում նաև զարգացած երկրներում»:
Նորավանքի ճանապարհով իջնելիս լեռների մեջ ծվարած մի քարանձավ կա, որն հայտնի է Արենի-1 անվամբ: Մարդիկ անցնելիս գուցե չնկատեն այն, բայց երբ հնագետները սկսեցին այստեղ աշխատանքներ իրականացնել, շատ կարևոր բացահայտումներ եղան. այստեղ գտնվեց աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինու հնձանը: Սա համամարդկային ժառանգություն է, որ միավորում է բոլորիս որպես մեկ ժողովուրդ՝ մի կողմ թողնելով սահմանները:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծին: Այս մասին նա հայտարարեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցին, թե ինչպես է նա քվեարկելու նախագծին, եթե ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգում:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։
ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցաներով է: Բացի այդ, ԿԳ նախարարը հիշեցրեց` ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում աշակերտներին, իսկ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:
Այդ գումարից պաշտպանության նախարարն իրավունք ունի անարգել Ուկրաինային տրամադրել սոսկ 75 միլիոն դոլար: Կիեւին մնացած միջոցների հատկացման համար կպահանջվի Սենատի հատուկ թույլտվությունը:
Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ հնարավոր չէ բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում պարտավորությունները: Նա նաև նշեց, որ բնական է համարում հասարակության ցասումային և սուր արձագանքը՝ կապված տարածքների հետ:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3, խուլիգանության 1, յուրացման և դրամանենգության 2-ական դեպք:
«Կիսելյովն իմ շատ հարազատ ընկերն է, ես իր ակումբում մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, նա շատ նորմալ մարդ է: Այդ մարդն ուղղակի մի անգամ ասել է, որ լավ կլինի, որ ռուսական լեզուն Հայաստանում իմանան, ի՞նչ վատ բան է ասել, ես էլ դրանից հետո ասել եմ՝ թող չիներեն էլ իմանան, պարսկերեն, տարբեր լեզուներ: Ես համարում եմ՝ այդ հարցը լրիվ արհեստականորեն սարքված հարց է Հայաստանում, որովհետև Ռուսաստանում ոչ մեկի վեջը չի, թե հայերը կխոսեն ռուսերեն, չեն խոսի ռուսերեն, թքած ունեն նրանք այդ ամենի վրա»:
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գտնում է, որ Վրաստանը պատրաստ չէ դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Փրկարարները հեռացրել են երեսպատման մոտ 2 քմ թուլացած սալիկները: