«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հաստատում է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը:
«Ցածր տենդերով մեկը շահում է, տալիս է մի ուրիշի, հետո խնդիրներ ենք ունենում: Ինքն էնքան ցածր գին է առաջադրում, որ ուզած չուզած պետք է ցածր որակով անի: Այսինքն` ի վերուստ տանում ենք ձախողման: Կարո՞ղ եք արձանագրել, որ ռեալ փոփոխություն է գնում»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա Մյանմայի իրադարձությունների վերաբերյալ նրա արած հայտարարությունների առնչությամբ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ տարածաշրջանների ղեկավարները, կարող է ունենալ սեփական կարծիքը:
Նույն օրը, ժամը 20.30-ին, «կոմատոզ վիճակով» հիվանդանոց է տեղափոխվել նաև «ՎԱԶ-21063»-ի վարորդը:
Թուրքիայի իրավապահ մարմինները թուրք-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի 3 քաղաքացու, ովքեր անօրինական կերպով հատելով սահմանը, շուրջ 3 կմ երկարությամբ պողպատե մալուխ են տեղափոխել դեպի Թուրքիա:
ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցությունների ցանկացած ձեւաչափն ընդունելի է, եթե այն օգնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կներկայացնի Դոնբասի տարանջատման գծում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման մասին՝ ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ, ինչը սակայն չէր հաստատվել և շենքում պայթուցիկ չի հայտնաբերվել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ստիպի այդ երկրին հրաժարվել միջուկային ծրագրից։
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը սեպտեմբերի 5-ին հայտարարել է նոր վարչապետի անունը:
Հուլիսի 17-ին հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանած Հրանտ Համբարձումյանի շահերի պաշտպանը Լևոն Բաղդասարյանը «Իրավունք»-ին հայտնել է, որ քննիչի միջնորդությամբ իր պաշտպանյալը համարվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։
Սեպտեմբերի 2-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խնջույք` «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ: Այս հավաքույթը տեղի ունեցավ այն խոսակցություններից հետո, երբ շրջանառվեց կարծիք, թե «Ելք» դաշինքում եղած կուսակցությունների ղեկավարները տարաձայնություններ ունեն:
Մյանմայի իշխանությունները Ռաքհայնի նահանգի հյուսիսում «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալների հարձակման նոր դեպքեր են արձանագրել:
Վարկային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի և ՎԶԵԲ-ի նախագահ՝ Սումա Չակրաբարտիի կողմից։
Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբան անունով անձը սառը զենքով հարձակվել էր հանգստացողների վրա: Գերմանիայի երկու քաղաքացի մահացել էր, չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել էին մարմնական վնասվածք: Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի հիվանդանոցներից մեկը։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայե Նադալը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի 1-ին մասով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին՝ շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։
Դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ից նույն ՀՓՋ-ի հրշեջ-սակրավորները և հայտաբերված զիամթերքը տեղափոխել ՀՓՋ-ի տարածք ՝ հետագա ոչնչացման նպատակով:
Ուզբեկստանում իրավական եւ ֆիզիկական անձերը սեպտեմբերի 5-ից կարող են ազատորեն իրականացնել շուկայական փոխարժեքով արժույթի առք ու վաճառքի գործառնություններ:
Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքն սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը:
Ութ մարդ է տուժել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, նրան մեղադրանքներ են առաջադրվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար։
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեցին առաջին տուրի պարտիաները: Արոնյանը երկու հաղթանակից հետո շարունակում է պայքարը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա կանանց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանի հետ: Արոնյան-Յիֆան դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 6-ին:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել է 60-ի:
«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը: