![](/banners/BeFunky-design.jpg)
Նադալը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Nadal.jpg)
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայե Նադալը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Նյու-Յորքում շարունակվում է Մեծ Սաղավարտի հերթական մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը: Տղամարդկանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 1 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Նադալը 6:2, 6:4, 6:1 հաշվով գերազանցեց Ալեքսանդր Դոլգոպոլովին:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը պետք է մրցի Անդրեյ Ռուբլյովի հետ: