Բաժիններ՝

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է հայրենիք. Տիգրան Բալայան

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող կերպով վերադարձել է Հայաստան: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով»,- հայտնել է նա։

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբան անունով անձը սառը զենքով հարձակվել էր հանգստացողների վրա: Գերմանիայի երկու քաղաքացի մահացել էր, չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել էին մարմնական վնասվածք: Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը՝ առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930