Բաժիններ՝

Պուտինը պատասխանել է Մյանմայի վերաբերյալ Քադիրովի հայտարարությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա Մյանմայի իրադարձությունների վերաբերյալ նրա արած հայտարարությունների առնչությամբ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ տարածաշրջանների ղեկավարները, կարող է ունենալ սեփական կարծիքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ Մյանմայի իրադրության վերաբերյալ Քադիրովի արած հայտարարությունները մի շարք զանգվածային լրատվամիջոցների կողմից մեկնաբանվել են այնպես, որ նա պատրաստ է վիճարկել Մոսկվայի դիրքորոշումը:

«Ինչ վերաբերում է ռուսական պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիների կարծիքներին, ապա յուրաքանչյուր մարդ իրավասու է ունենալ սեփական կարծիքը, անկախ իր պաշտոնեական դիրքից: Ինչ վերաբերում է տարածաշրջանների ղեկավարներին, դա նույնպես լրիվ ծավալով վերաբերում է նրանց, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ Չեչնիայի ղեկավարի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա, բոլորին խնդրում են հանգստանալ, ամեն ինչ կարգին է»,- ասել է Պուտինը սեպտեմբերի 5-ին Չինաստանի Սյամենում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս