Մեղրիի «Ագարակ» անցակետի մոտ սահմանապահները ձերբակալել են բեռնատար մեքենայով Հայաստանի տարածքում իրացման ոչ ենթակա ապրանք տեղափոխել ցանկացող անձի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները:
2017 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի 2015 թ. հունիսին Արմավիր ԲԿ-ում մահացած 4 տարեկան Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի՝ վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: Իրավահաջորդ Հ. Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինանը պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում բժշկուհի Անահիտ Պետրոսյանից:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հասել է հզորության հինգերորդ մակարդակին ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը:
Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» ռազմաբազայի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիացիային, այդ թվում՝ քաղաքացիական, արգելված է մտնել Իրանի օդային տարածություն:
Ռուստաստանի Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիան կհիմնադրվի տեղի հայ համայնքի աջակցությամբ: «ԱրՄաթ» ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիայում պատանիները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև վաշխառության դեպքերի առթիվ:
2017 թվականին Մեքքա հաջի՝ մուսուլմանական սուրբ վայրեր ուխտագնացության են ժամանել 2,35 մլն ուխտավորներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է National Action արգելված բրիտանական նեոնացիստական խմբավորման չորս ենթադրյալ անդամների:
Սիրիական բանակի մարտիկները սեպտեմբերի 5-ին կարողացել են ճեղքել Դեր Զորի շրջափակումը եւ հասնել այն կայազորին, որը քաղաքում 28 ամիս պաշարման մեջ էր ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչների կողմից:
Օգոստոսի 25-ին Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ:
Հանրապետության նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը
Եմենում խոլերայի համաճարակից կարող է վարակված լինել ավելի քան 600 հազար մարդ, հիվանդացածների թիվն օրեցօր աճում է:
Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։
Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Արդեն հայտնի է ենթախմբի խաղացանկը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-փնտրողական և բացատրական լայնածավալ աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել է Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը, ում նկատմամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվել էր հետախուզում:
Ջրծաղիկով և մոնոնուկլեոզով պայմանավորված դեպքերի 1.2-1.3 անգամ նվազում է նկատվել հուլիս ամսին: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ 1.5 անգամ: Սակայն 2017-ի հունիսի համեմատ քութեշի դեպքերը նվազել են 1.6 անգամ:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Վահաթի Ղուչանիի գլխավորությամբ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, երեխա է ունենալու:
«ԵԽԽՎ-ն ունի բացառիկ հնարավորություն այդ ամենը բացահայտելու և ուղղակիորեն ազատվելու Ալիևի բարձրաստիճան կամակատար լոբբիստներից»,- եզրափակեց Զոհրաբյանը: