Բաժիններ՝

Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք  են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին՝ շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։

Այսպես. տևական  ժամանակ ձգձգվում էր թանգարանների  մասին օրենքի ընդունումը։ Այն արդեն ԱԺ-ում է։ Օրենքով թանգարանների ղեկավարումն անցնում է խորհուրդներին։

Այս օրենքի հանդեպ թանգարանների աշխատողները որոշակի վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը նրանց հետ քննարկումներ անգամ չի անցկացրել մինչ օրենքը  խորհրդարան ներկայացնելը։ Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է  նախորդի աշխատաոճը՝ չնչին տարբերությամբ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս