Տեսագրությունում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Ոսկյա զարդերը պատկանել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ. Ս.-ին, ով նախապես տեղյակ լինելով, որ դրանք ենթակա են հայտարարագրման, ՀՀ քաղաքացի Գ. Ա.-ին խնդրել է զարդերի փաթեթն իր ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ: Վերջինս էլ, դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Գ. Ա.-ի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 3մլն դրամի գույքային վնաս:
Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յուրաքանչյուր վարչական շրջանում աշխատում են կրթության մասնագետներ, որոնք բավականին մեծ գումարներ են ստանում. «Չնայած նրանց աշխատանքի արդյունքը ես չնկատեցի, միայն կարող եմ փաստել, որ աշխատանքային ժամերին նրանք ազատ իրենց աշխատանքային համակարգչից հերթական սերիալն էին դիտում»:
2016թ.-ին կարիերան ավարտելուց հետո Միրոսլավն աշխատել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի մարզչական շտաբում: Հարձակվողը մյունեխնյան թիմի կազմում հանդես է եկել 2007-2011թթ. և անցկացրած 150 խաղերում դարձել է 53 գոլի հեղինակ:
Բիզնես մակարդակում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը վենչուրային ընկերությունների ներկայացուցիչներին և բիզնես-հրեշտակներին՝ տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող Camp Fire Pitch-ի ժամանակ;
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
Աշխատավարձի և հրաժարագնի չափը, որը ֆուտբոլիստին առաջարկել է «Մոնակոն», անհայտ է: Լիգա 1-ի 2016-17թթ. մրցաշրջանի 29 խաղերում Մբապեն դարձել է 15 գոլի հեղինակ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից:
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հաստիքացուցակը կազմված կլինի 12 աշխատողից: Կառավարության նիստում հաստատվեց հանձնաժողովի հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը:
Մեզ համար մեծագույն պատիվ և ուրախություն է Արցախում գտնվելը. Արցախը նաև մեր հոգու հաղթանակի խորհրդանիշն է:
Իրանը «Սիմորգ» հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել՝ արձակելով այն տիեզերք:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտումեուն նշում է, որ Նեյմարը դեռ 4 տարվա գործող պայմանագիր ունի, այսինքն՝ Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի նրա հրաժարագինը: Սակայն, ըստ Բարտումեուի՝ խոսքն այնպիսի գումարների մասին է, որը հնարավոր չէ վճարել՝ առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու:
Հուլիսի 27-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Ադրբեջան:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում:
Կատալոնական «Բարսելոնան» գրեթե ավարտել է Կոուտինիոյի տեղափոխության գործերը: Ըստ իսպանական մամուլի՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն արդեն հաջորդ շաբաթ կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստվում է վճարել 90-100 միլիոն եվրո:
Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն:
Ադրբեջանի Եվլախի շրջանի կենտրոնական հիվանդանոցում հուլիսի 27-ին ուժգին հրդեհ է բռնկվել:
«Սովալդի» պրեպարատն անվճար է, այն Արևմուտքում արժե մոտ 17.000 եվրո, իսկ միացված պրեպարատի համար զեղչերով առաջին ամսվա համար 1000 հիվանդն էլ, առանց բացառության, վճարել է 17.400 դրամ։ Հաջորդ երկու ամիսներին 2-րդ պրեպարատները տրվում են անվճար։ Իսկ մասնակի հետազոտությունները, որոնք արվում են բուժման գնահատականի համար, կատարվում են զեղչերով։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նոր դեսպանի՝ ԱՄՆ-ում նշանակվելու հեռանկարները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը պլանավորում են 2017թ-ին անցկացնել երկրորդ բանակցությունները:
«Երևանի ավագանին ընտրություններից հետո երեք նիստ է գումարել, որոնք ոչ մի կապ չեն ունեցել երևանցու շահի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
Հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած: