Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Դժբախտ պատահար՝ ժայռաբեկորների թափվելու հետևանքով։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսել՝ ի նշան բողոքի մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի:
Խորհրդակցություններ Արցախի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներում։
Հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
Հունգարական Գյոռ քաղաքում շարունակվում է եվրոպական օլիմպիական փառատոնը: Հայաստանը ներկայացնող լողորդ Արթուր Բարսեղյանը, ով դուրս էր եկել եզրափակիչ, 50 մետր ազատ ոճում գրանցելով 23:71 արդյունք գրավել է 6-րդ տեղը:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կրթական հաստատությունների շինարարական կամ վերանորոգման աշխատանքներն ավարտել նախքան կրթական տարվա սկիզբը, իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառել հասցեական խիստ պատժամիջոցներ:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնման հարցով հանդիպել է Բաքվում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ:
Հայտնի է հուլիսի 26-ին Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցած վթարի հետևանքով մահացած քաղաքացիների ինքնությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների խնդրին:
Զբոսաշրջային և ավիափոխադրումների ոլորտներում վերջին ամիսներին շեշտակի աճ կա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի պատրաստվում դառնալու փախստական եւ կպայքարի Ուկրաինա՝ իր օրինական վերադարձի համար։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ընդդիմության հայտարարած գործադուլը լայն պաշտպանություն չգտավ վենեսուելացի ժողովրդի մեջ:
Գերմանիան և Շվեդիան Թուրքիայում վեց իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի ու Շվեդիայի քաղաքացիների կալանավորման փաստի առնչությամբ բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության երկարացմանը եւ մտադիր է շարունակել Կոնգրեսի հետ փոխգործակցությունն օրինագծի առթիվ, որը նախատեսում է սահմանափակումների խստացում Մոսկվայի նկատմամբ:
Միացյալ Նահանգների Օհայո նահանգում ատրակցիոնի կոտրվելու հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը գտնվում են կրիտիկական վիճակում:
Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացում ենթադրող օրինագիծը կարող է ընթացիկ շաբաթում ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քվեարկությանը եւ հաստատվել:
Միացյալ Նահանգների Յուտա նահանգում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել:
Ալեքսանյանը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունենալու է օրական 15 տոննա արտադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ միայն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 26-ին, ժամը 18:58-ից մինչև 19:51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 11 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ, Մայիսյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 993 կրակոց:
Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 15 փողոցի տներից մեկի նախամուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
Հուլիսի 27-ին, ժամը 00:41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինության տանիք:
Իշխանության իրավական թևի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը և, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։
Հուլիսի 27-ին, ժամը 00:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: