Միրոսլավ Քլոզեն կդառնա «Բավարիայի» նոր մարզական տնօրենը
Նոր մարտահրավեր Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողի համար:
Ըստ Bild-ի տեղեկության՝ «Բավարիայի» նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեն կդառնա ակումբի նոր մարզական տնօրենը: Այդ պաշտոնը մնում է թափուր 2016թ. հուլիսից, այն բանից հետո, երբ առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռացավ Մատիաս Զամերը: Ըստ աղբյուրի տեղեկության՝ այդ պաշտոնից Ֆիլիպ Լամի և Օլիվեր Կանի հրաժարվելուց հետո մյունխենցիներն իրենց ընտրությունը կանգնեցրել են Քլոզեի թեկնածության վրա:
«Միրոյի և մեզ համար դա լավ մարտահրավեր է: Կարծում եմ՝ նա ուզում է աշխատել «Բավարիայի» հետ մշտական հիմունքներով»,- մյունխենցիները վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեին է մեջբերում Express.de-ն:
2016թ.-ին կարիերան ավարտելուց հետո Միրոսլավն աշխատել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի մարզչական շտաբում: Հարձակվողը մյունեխնյան թիմի կազմում հանդես է եկել 2007-2011թթ. և անցկացրած 150 խաղերում դարձել է 53 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը