Բաժիններ՝

Կրակոցներ՝ Աբովյանում. կրակել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա. operativ.am

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն:

Operativ.am-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա:

Ոստիկանությունից այս տեղեկությունը հաստատել են՝ հավելելով, որ ահազանգը ստացվել է տեղի բնակիչներից մեկից:

«Ահազանգը ստացվել է հարևաններից մեկի կողմից, ով հաղորդագրության մեջ նշել է, որ նույն շենքի բնակարաններից մեկի պատուհանին կրակած հետքեր կան: Ոստիկանության օպերատիվ խումբը այժմ դեպքի վայրում աշխատում է», – հայտնեցին ոստիկանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31