Բաժիններ՝

«Բարսելոնան» համոզված է, որ Կոուտինիոն կմիանա թիմին

Կատալոնական «Բարսելոնան» գրեթե ավարտել է Կոուտինիոյի տեղափոխության գործերը: Ըստ իսպանական մամուլի՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն արդեն հաջորդ շաբաթ կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստվում է վճարել 90-100 միլիոն եվրո:

Անգլիական կողմը դեռևս չի պատասխանել կատալոնացիներին, սակայն վերջիններս վստահ են, որ նման առաջարկից լիվերպուլյան թիմը չի հրաժարվի:

Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ Կոուտինիոն չի վաճառվում, և նրա տեղափոխությունը բացառված է: Սակայն, երեկ իսպանական մամուլը գրեց, որ Կոուտինիոն թիմին տեղեկացրել է, որ պատրաստվում է հեռանալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս