Բաժիններ՝

«Մոանկոն» Կիլիան Մբապեի հետ սկսել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները

Այդ մասին հաղորդել է ակումբի նախագահը: «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտարարել է, որ ակումբը սկսել է բանակցությունները ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Bleacher Report-ը:

18-ամյա հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Մանչեսթեր Սիթի», բայց պայմանագրի վերաստորագրման դեպքում կմնա «Մոնակոյում»:

Աշխատավարձի և հրաժարագնի չափը, որը ֆուտբոլիստին առաջարկել է «Մոնակոն», անհայտ է: Լիգա 1-ի 2016-17թթ. մրցաշրջանի 29 խաղերում Մբապեն դարձել է 15 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս