Բաժիններ՝

Արթուր Հարությունյանը Հայաստանում չէ. պնդում է նրա որդին. կրակոցների մասին նա հորդորում է դիմել ոստիկանություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն: Operativ.am-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա: Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը:

168.am-ը փորձեց կապ հաստատել Ա. Հարությունյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, որը ներկայացավ՝ որպես Ա. Հարությունյանի որդի և հայտնեց, որ այս պահին հայրը երկրում չէ: Կրակոցների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ նա հորդորեց «ամեն ինչ ճշտել Ոստիկանությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31