Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել. տասնյակ հիվանդներ տարհանվել են
Ադրբեջանի Եվլախի շրջանի կենտրոնական հիվանդանոցում հուլիսի 27-ին ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն:
Կրակի բռնկման հատվածում եղել է 35-ից 40 հիվանդ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, որոնք անմիջապես տարհանվել են:
Հիվանդանոցի բուժանձնակազմի հաղորդմամբ` հրդեհի բռնկման ժամանակ 3 հիվանդ գտնվել են վիրահատական սեղանին, և բժիշկները ստիպված են եղել կիսատ թողնել վիրահատությունները:
Այս հիվանդներն անմիջապես տեղափոխվել են Մինգաչևիրի քաղաքային հիվանդանոց, վիրահատական գործողությունները շարունակելու համար:
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում հուլիսի 27-ին ուժգին պայթյուն էր որոտացել:
դրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել էր , 2-ը` վիրավորվել: