Բաժիններ՝

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը նախատեսում է ընդլայնել ստուգումների ծավալը

Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հաստիքացուցակը կազմված կլինի 12 աշխատողից: Կառավարության նիստում հաստատվեց հանձնաժողովի հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապագայում, այնուամենայնիվ, ակնկալվում է պաշտոնյաների ստուգումների ընդլայնում և խորացում, ինչը նշանակում է, որ կմեծացվի նաև հանձնաժողովի հաստիքակազմը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդեն իսկ երեք անգամ ընդլայնվել է հանձնաժողովին եկամուտների հայտարարագրեր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որում ներառվել են նաև քաղաքացիական ծառայության բարձր պաշտոններում ներառված պաշտոնյաններն ու նրանց փոխկապակցված  անձինք»,-  ասաց Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31