Բաժիններ՝

Բազուկ՝ կորեական ձևով

Բաղադրիչներ

1. Բազուկ – 500 գ
2. Սխտոր – 3 ատամիկ
3. Սոխ – 1 հատ
4. Համեմի սերմ – 1 թ/գ
5. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
6. Բուսայուղ – 80 գ
7. Քացախ (5 տոկոսանոց) – 50 մլ
8. Աղ – 1.5 թ/գ
9. Շաքարավազ – 1.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Մեկ հատ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել:

2. 500գ բազուկը մաքրել, լվանալ և մանր, երկար կտրատել: Լցնել թասի մեջ:

3. Բազուկին ավելացնել 3 մանրացրած սխտորը, 1.5 թ/գ աղը և 1.5 թ/գ շաքարավազը: Ավելացնել 50 մլ քացախը, մի թեթև խառնել և դնել մի կողմ:

4. Բուսայուղի մեջ տապակել մանր կտրատած սոխը՝ մինչև թափանցիկ դառնալը:

5. Թավայի մեջ ավելացնել 1 թ/գ մանրացրած համեմի սերմ և 0.5 թ/գ պղպեղ, խառնել:

6. Սոխը բուսայուղի հետ ավելացնել բազուկին: Խառնել, դնել ծանրության տակ և 12 ժամով ուղարկել սառնարան:

7. 12 ժամ հետո պատրաստի աղցանը կարելի է մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս