Թրամփը խորապես վշտացած է Լյու Սյաոբոյի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խորապես վշտացած է չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյի մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը խորապես վշտացել է՝ իմանալով խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ չինացի հայտնի քաղբանտարկյալ Լյու Սյաոբոյի մահվան մասին: Նախագահն անկեղծ ցավակցություններ է հղում Լյու Սյաոբոյի կնոջը՝ Լյու Սյային, նրա ընտանիքին եւ բարեկամներին»,- նշել է նա: Սփայսերն ընդգծել է, որ «բանաստեղծ, գիտնական եւ քաջարի իրավապաշտպան Լյու Սյաոբոն իր կյանքը նվիրել է ժողովրդավարությանն ու ազատությանը»:
2009 թվականին Լյու Սյաոբոն դատապարտվել է11 տարվա բանտարկության ՉԺՀ-ի պետական կարգի խարխլման սադրանքի համար: Չինաստանի իշխանությունները նրան մեղադրել են հակակառավարական լուրերի տարածման եւ կառավարության տապալմանը նպատակամղված գործունեության կազմակերպման մեջ: 2010 թվականին Նոբելյան կոմիտեն Լյու Սյաոբոյին շնորհեց խաղաղության մրցանակ «Չինաստանում հանուն մարդու հիմնական իրավունքների երկարատեւ եւ ոչ բռնի պայքարի» համար: ՉԺՀ-ն խիստ դատապարտել է մրցանակի շնորհումը՝ հայտարարելով, թե դա «միջամտություն է երկրի գործերին»:
Այս տարվա մայիսին իրավապաշտպանի մոտ ախտորոշել են լյարդի վերջին փուլի քաղցկեղ: Նրա մոտ թույլ են տվել բժիշկների Գերմանիայից եւ ԱՄՆ-ից, որոնք համառորեն խորհուրդ են տվել նրան բուժման ուղարկել Եվրոպա: Լյու Սյաոբոն արձակվել է կալանքից, սակայն մնացել է ՉԺՀ-ի հիվանդանոցում, որտեղ էլ վախճանվել է: Հուլիսի 13-ին ավելի վաղ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչ Բերիտ Ռայս Անդերսենը հայտարարել է, որ Լյու Սյաոբոյի մահվան պատասխանատվությունն ընկած է Չինաստանի իշխանությունների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: