![](/banners/BeFunky-design.jpg)
Մանկապարտեզին հարակից տարածքում ավտոբուս է այրվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/rdeh-meqena.jpg)
Հուլիսի 14-ին, ժամը 01:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգևան գյուղի մանկապարտեզին հարակից տարածքում այրվում է ավտոբուս: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ՊԱԶ» մակնիշի 03 UU 199 պետհամարանիշով ավտոբուսը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել` 02:15-ին: