Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: Այս փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:
Շիրակի մարզում խոտհունձի շրջանը մեկնարկել է: Գյուղացիներն այս տարի դժգոհում են:
Mangyongdae Information Technology Corporation հյուսիսկորեական ընկերությունն սկսել է սմարթֆոն վաճառել, որն արտաքնապես շատ է հիշեցնում iPhone-ը:
«Պետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական բոլոր խնդիրներն ու սոցիալական խնդիրները կարգավորել է։ Միայն մի քանի ամիս առաջ 240 մլն դրամ հատկացվեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար»:
Արցախում վերջին շրջանում տեղացած անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել հողօգտագործողներին. վնասի չափը պարզելու համար տարվել են ուսումնասիրություններ:
«Մենք ի՞նչ արժեք ենք դրել այս թղթի մեջ, որ սրանով որոշենք Հայաստանի ապագան: Եթե գաղափարը միայն այն է, որ ունենալու ենք 64 հոգի, և այդ 64 հոգին միշտ կողմ են քվեարկելու նմանատիպ ծրագրերին, ակնկալիքներ չենք կարող ունենալ: Բայց հուսանք, որ, այնուամենայնիվ, կլինեն մոտեցումների փոփոխություններ, և բոլորը կգիտակցեն, որ Հայաստանի ապագան բոլորիս միասնության մեջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թևան Պողոսյանը:
Փարաքար համայնքում խմելու ջրի լուրջ խնդիր կա։ Արդեն մի քանի տարի է՝ նույն համայնքի մաս կազմող Թաիրով գյուղն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ Փարաքարում խմելու ջուրը բնակչությանը տրվում է ընդամենը մի քանի ժամով, իսկ ամռան ամիսներին նույնիսկ ջրամատակարարման համար սահմանված ժամերին շատ ու շատ թաղամասեր ջուր չի հասնում։
ԱՄՆ-ը թույլ չի տա Սիրիայում իրեն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ:
Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
Առջևում ամառային արձակուրդներ են, և հանգստի կազմակերպման թեման, ինչպես ամեն տարի, կրկին արդիական է դառնում։ Հանգստանալ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. այս հարցին բախվում են մեր գրեթե բոլոր քաղաքացիները։ Իսկ այդ հարցի պատասխանների մեջ ամենաէականն արտերկիր ուղևորության ծախսերն են, քանի որ հայկական հանգստավայրերը՝ իրենց բարձր գներով, ըստ էության դուրս են մրցակցությունից։ Սակայն էժան արտասահմանյան հանգստի հիմնական խոչընդոտն ավիատոմսերի բարձր գներն են, որոնք, չնայած համապատասխան կառույցների ու պաշտոնյաների հավաստիացումներին, դեռևս էական նվազման միտում չեն ցուցաբերում։
Կարինե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց նաև ծրագրի և առհասարակ օրենսդրության լեզվի վրա: «Խճողված, ավելորդաբանություններով լեցուն, անտրամաբանական և վատ հայերեն». այսպես բնորոշեց նա կառավարության ներկայացրած ծրագրի լեզուն:
Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել:
Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» է ընթանում։
«Հին Երևան» ծրագիրը մոտավորապես 70 տոկոսով իրացված է: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: «Ծրագրի համար կա երկու ներդրող, որոնցից առաջինն արդեն իսկ Աբովյան փողոցի հարակից հատվածում սկսել է աշխատանքները: […]
Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։
Ալբանիայի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության (ՍԿ) ղեկավար Էդի Ռաման հունիսի 27-ին իր հաղթանակն է հռչակել խորհրդարանական ընտրություններում եւ կողմնակիցներին հորդորել է այն տոնել Տիրանայի կենտրոնում։
Raytheon ընկերությունը հաջողությամբ է կատարել մարտական լազերի փորձարկումները, որը տեղակայված է AH-64 Apache ուղղաթիռի վրա:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել է իր զինյալներին «դրախտի անձնագրեր» տալ:
Տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին։
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը:
Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հունիսի 27-ին տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի գործով դատական վերջին նիստը:
Հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում::
NTV-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների տվյալներով՝ հայ գործարարն ինքնասպան է եղել՝ կրակելով սրտին: Ըստ կայքի՝ Աբգարյանին այսօր մեքենայով աշխատանքի էր տարել նրա տղան:
անցած 10 տարիների ընթացքում Լիդիանի կողմից Գորայքում իրականացրել են տարաբնույթ զարգացման ծրագրեր՝ ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն դոլարի արժողությամբ
«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենի տեղեկացմամբ՝ ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուի ներկայացրած հայտի քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարությանը՝ սույն կարգով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ:
Ծխախոտի թանկացումը հիմնականում պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Դատարանը որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառել սանկցիա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ: Սույն որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է և ենթակա չէ բողոքարկման»,- ասաց դատավոր Գրիգորյանը: