Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ Վլադիմիր Աբրահամյանը։
Հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում::
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել է Le Huffington Post թերթը:
Միչիգանի նահանգի Արեւելյան օկրուգի դատարանը որոշել է ժամանակավորապես արգելք սահմանել ԱՄՆ-ից այն իրաքցիների արտաքսման համար, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները մտադրվել են արտաքսել:
«Չնայած այն հանգամանքին, որ 2016թ. մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսգրքում կատարված փոխոփությունները հարկային եկամուտների ծրագրավորման աճի հասնելու համար բարենպաստ չեն եղել, այնուամենայնիվ մեզ հաջողվել է վարչարարության արդյունքում տարին ավարտել նախորդ տարվա համեմատ 1.1% կամ 11.8 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելով»,- ասաց Վ.Հարությունյանը:
«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորումը կատարել է զինաթափման իր բոլոր պարտավորությունները կառավարության հետ հաշտության համաձայնագրի շրջանակներում
Կառույցի գյուղվարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ծիրանի այգիներում՝ բերքահավաքի ժամանակ: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է:
Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ:
Համբուրգ քաղաքի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել է, որ եթե G-20 գագաթնաժողովի շրջանակում Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամները, ովքեր ԱՄՆ-ում հետախուզման մեջ են հայտարարված, ծեծկռտուք սկսեն, ապա իրենք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ ընդհուպ մինչև ձերբակալության:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին համարել է «սոցցանցերի համաշխարհային առաջատարներ»:
Բրազիլիայի գլխավոր ֆեդերալ դատախազ Ռոդրիգո Ժանոտը երկրի նախագահ Միշել Տեմերին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրել, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Դեռևս հունիսի 23-ին կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ՝ ավելի քան 300 հազար դոլար է հատկացրել՝ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ դատախազներին խրախուսելու համար:
Անցած տարի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 171 մլրդ կամ ՀՆԱ-ի 23.11%-ը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2016թ. Պետական բյուջեի կատարողականի ցուցանիշները:
Պետդեպարտամենտը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի կետերի ներդրումն սկսել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռի ընդունման պահից 72 ժամվա ընթացքում:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լույս հունիսի 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հացրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Եվրոպայի երկրներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորմանը։
«Բանակի ղեկավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն, որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է»։
ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային մշակումների խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում:
Ասում են, թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երևանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաև քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես խոսել են ներկայիս կառավարության գործունեության եւ վարչապետի հեռանկարների շուրջ
Լավրովը հորդորել է ԱՄՆ-ին՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ սադրանքներ թույլ չտալու համար, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
Արայիկ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու։
ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններն ու գոտիները ձգելու կոչը շարունակում են կյանքի կոչել:
Ինչպես տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկելոգ Արման Սահակյանը, տղայի քաշը է 2 կգ 460 գրամ է, հասակը` 48 սմ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Բելառուսի բողոքի մասին փաստաթուղթը հրապարակվել է այս տարի նոր միայն, չնայած, ՀՀ պաշտոնյայի պնդմամբ, խնդիրը քննարկվել ու ընդհանուր հայտարարի են եկել դեռ նախորդ տարվա հուլիսին: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այնուամենայնիվ, շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին։
Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ:
Հիշեցնենք վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, եւ այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը։
Հունիսի 27-ին, ժամը 01:23-ին քաղաքացին դիմել է թիվ 30-1 հատուկ ջրափրկարարական ջոկատ առ այն, որ ավտոմեքենան արգելափակվել է Սևանա կղզու ափամերձ հատվածում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 11.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Հրազդան, Մյասնիկյան Նալբանդյան, Նաիրյան փողոցների ջրամատակարարումը: