Մոսկվայում հայ գործարարն ինքնասպա՞ն է եղել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Մոսկվայում սպանվել է 57-ամյա հայ գործարար Վաչիկ Աբգարյանը: Նա «Кап-стро» շինարարական ընկերության սեփականատերն էր:
life.ru-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի էր ունեցել ընկերության գրասենյակի մոտ: Նա հրազենային վնասված էր ստացել կրծքավանդակին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
NTV-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների տվյալներով՝ հայ գործարարն ինքնասպան է եղել՝ կրակելով սրտին: Ըստ կայքի՝ Աբգարյանին այսօր մեքենայով աշխատանքի էր տարել նրա տղան:
Ի դեպ, նախնական վարկածով՝ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է գործարարին, իսկ հետո թաքնվել է դեպքի վայրից: Սակայն հետագայում, ըստ ՏԱՍՍ-ի՝ պարզվել է, որ ինքնասպանություն է: