Սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին հիփոթեքից օգտվելու արտոնություն կտրվի

Արցախի Կառավարությունը հունիսի 22-ին որոշում է կայացրել իր 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելումասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանն ասել է, որ համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն Արցախի հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին,բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվիպետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:

Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու կամ վերանորոգելու համար, եթե ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում»,-մանրամասնել է Մ. Հասրաթյանը:

«Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրենի տեղեկացմամբ՝ ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուի ներկայացրած հայտի քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարությանը՝ սույն կարգով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:

«Սույն կարգի գործողությունը չի տարածվում ԱՀ զինված ուժերի սպայական կազմի և պայմանագրային զինծառայող համարվող այն շահառուի վրա, ով ԱՀ պաշտպանության նախարարությունում գտնվում է բնակարանայինհաշվառման մեջ»,-ասել  է  Մարատ  Հասրաթյանը:

Նշենք, որ հունիսի 22-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ԱՀ վարչապետ ԱրայիկՀարությունյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել էուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրումհետագայում ընդգրկելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս